ՀՀ ՊՆ առաջին տեղակալն ընդունել է ԳԴՀ Բունդեսվերի համալսարանի սպա-ուսանողներին և պրոֆեսորադասախոսական անձնակազմինPanARMENIAN.Net - Հոկտեմբերի 29-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսվերի համալսարանի սպա-ուսանողներին և պրոֆեսորադասախոսական անձնակազմին: Դ.Տոնոյանը ներկայացրեց ՀՀ անվտանգության միջավայրի վրա ազգող ներքին և արտաքին գործոնները, ինչպես նաև պարզաբանումներ տվեց ՀՀ ՊՆ միջազգային ռազմական համագործակցության հիմնական ուղղությունների վերաբերյալ: Տեղի ունեցած քննարկման ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը ներկայացրեց նաև ՀՀ պաշտպանական գերատեսչության տեսակետերը տարածաշրջանային անվտանգության խնդիրների և հնարավոր մարտահրավերների վերաբերյալ: ԳԴՀ Բունդեսվերի համալսարանի պատվիրակությունը շնորհակալություն հայտնեց Դավիթ Տոնոյանին բաց և անմիջական քննարկման համար` նշելով, որ այն մեծապես նպաստեց տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ նրանց ընկալումների խորացմանը, հայտնում է նախարարության մամլո ծառայությունը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |