Հունաստանում Հայաստանի դեսպանատունը նույնպես ստացել է «կասկածելի» ծրարներ![]() ![]() PanARMENIAN.Net - Հունաստանում Հայաստանի դեսպանատունը նոյեմբերի 4-ին ստացել է 2 ծրար, որոնք առաջացրել են դեսպանատան աշխատակիցների անհանգստությունը: ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանի խոսքերով, անմիջապես ոստիկաններ են կանչվել, որոնք ստուգել են ծրարներում պայթուցիկ նյութերի, ինչպես նաև կենսաբանական և քիմիական վտանգավոր բաղադրիչների առկայությունը: «Ստուգումների արդյունքում պարզվել է, որ ծրարներն անվնաս են»,- ասել է Բալայանը: Անցյալ շաբաթվա ընթացքում Հունաստանում բռնագրավվել է 14 «ռումբ-նամակ»: Քաղաքական գործիչների «սև ցուցակում», որոնց համար նախատեսված էին վտանգավոր ծրարները, եղել են Իտալիայի վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին: Այդ նամակները պետք է հասնեին նաև Հաագա և Լյուքսեմբուրգի Եվրոպական դատարան: Բոլոր վտանգավոր նամակները վնասազերծվել են:
![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |