Մոսկվայում հրատարակվել է «Ամպերը չեն կարող երկար թաքցնել արևի լույսը» գիրքը Հայոց ցեղասպանության մասին

PanARMENIAN.Net - Մոսկվայում Հայոց ցեղասպանության 95-ամյակի կապակցությամբ հրատարկվել է է «Ամպերը չեն կարող երկար թաքցնել արևի լույսը» գիրքը Հայոց ցեղասպանության մասին: Գրքի հեղինակ Մարտիկ Գասպարյանը մեկտեղել է հայ ժողովրդի իր պատմական հայրենիքում բնաջնջման փաստերը: Դա տարբեր միջազգային կազմակերպությունների և միջազգային իրավունքի սուբյեկտների փաստաթղթեր են, ականատեսների վկայություններ:

Գրքի հեղինակն անհերքելի ապացույցներ և իրավական հիմքեր է ներկայացնում Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և հետևանքների համար պատասխանատվության մասին: Գրքում նաև խոսվում է այն իրավական հիմքերի մասին, որոնք թույլ են տալիս համաշխարհային հանրության երկրներին, առաջին հերթին Հայաստանի Հանրապետության, ՌԴ-ին ու Ադրբեջանին, անհապաղ ճանաչել Արցախի Հանրապետությունը, գրում է «Երկրամաս» թերթը:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---