Գագիկ Մինասյան. Կուսակցությունների համագործակցությունն աղանդավորների հետ պատժելի երևույթ է

Գագիկ Մինասյան. Կուսակցությունների համագործակցությունն աղանդավորների հետ պատժելի երևույթ է

PanARMENIAN.Net - Ընտրազանգվածի գրավման նպատակով կուսակցությունների համագործակցությունն աղանդների հետ կարելի է միայն դատապարտել: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խորհրդարանական խմբակցության անդամ Գագիկ Մինասյանը:

«Եթե իսկապես գոյություն ունեն աղանդավորների հետ կուսակցությունների համագործակցության փաստեր, ապա ինձ թվում է, որ նման համագործակցությունը ոչ միայն հասարակության կտրուկ քննադատությանն ու դատապարտմանը կարժանանա, այլև պատժի կհանգեցնի օրենքի ողջ խստությամբ»,- ասել է Մինասյանը:

Ավելի վաղ «Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգման» կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Ամարյանը հայտնել էր, որ Հայաստանի քաղաքական կուսակցությունների ղեկավարները հաճախ համագործակցում են աղանդների հետ ընտրազանգված ապահովելու համար: «Այս երևույթը բնորոշ է ինչպես Հայաստանին, այնպես էլ ողջ հետխորհրդային տարածքին»,- նշել է նա:

 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---