Սոցինտերնը փորձում է վստահության մթնոլորտ ստեղծել ղարաբաղյան հակամարտության կողմերի միջև![]() ![]() PanARMENIAN.Net - Փարիզում Սոցինտերնի կողմից ընդունված փաստաթուղթը ղարաբաղյան հակամարտության մասին շատ կարևոր է և որոշում է կազմակերպության հետագա քայլերը: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է «Հայ դատ» գրասենյակի և ՀՅԴ քաղաքական հարցերով ղեկավար Կիրո Մանոյանը: «Սոցինտերնը փորձում է ինչպես կազմակերպության ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս վստահության մթնոլորտ ստեղծել ղարաբաղյան հակամարտության կողմերի միջև: Շատ կարևոր է, որ ընդունված փաստաթղթում խոսվում է երկու կողմերից տեղահանված անձանց մասին, ինչը բազմիցս առաջարկել է Հայաստանը, և ամենակարևորը, Սոցինտերնը կոչ է անում կողմերին քաղաքական կամք դրսևորել և գնալ միաժամանակյա և համարժեք զիջումների»,- ասել է Մանոյանը: Ի պատասխան Ադրբեջանի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության (ԱՍԴԿ) համանախագահ Արազ Ալիզադեի հայտարարությանն այն մասին, որ իբր Փարիզում Սոցինտերնը նման փաստաթուղթ չի ընդունել, Կիրո Մանոյանը խորհուրդ է տվել այցելել Սոցինտերնի պաշտոնական կայք, որտեղ արդեն տեղադրված է Փարիզում Ղարաբաղի մասին ընդունված փաստաթուղթը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |