Եվրատեսիլ. ՀՀՀ-ում կտրականապես հերքում են լուրերն այն մասին, որ Հայաստանը մտադիր է բողոք ներկայացնել Ադրբեջանի դեմ22 նոյեմբերի 2010 - 19:12 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրային հեռուստատեսության գլխավոր տնօրենի խորհրդական Դիանա Մնացականյանը, որը հոգ է տանում «Եվրատեսիլ» երգի մրցույթին հայ կատարողների մասնակցության մասին, հերքեց տեղեկատվությունն այն մասին, որ, իբր, Հայաստանը մտադիր է Ադրբեջանի դեմ բողոք ներկայացնել Եվրոպական հաղորդման միություն: Նրա խոսքով, նախքան բողոք ներկայացնելը հարկավոր է համոզվել, որ Ադրբեջանն ընդհանրապես գնել է «Մանկական Եվրատեսիլ 2010»-ի հեռարձակման իրավունքները: «Մենք համոզված չենք, որ մրցույթն Ադրբեջանում առհասարակ հեռարձակվել է, քանի որ մեր տնօրինած տվյալների համաձայն այդ երկիրը բացարձակ շահագրգռված չէ այդ երգի մրցույթի ոչ հեռարձակման, ոչ էլ դրան մասնակցելու գործում: Մինչև մենք չպարզենք` արդյոք եղել է եթեր, թե ոչ, մենք չենք կարողանա բողոք ներկայացնել, իսկ լուրերն այն մասին, որ հեռարձակումն ընդհատվել է, ադրբեջանական ֆորումներից են դուրս հոսել»,- ասաց նա PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում: Որոշ հայկական ԶԼՄ-ներ հաղորդագրություն էին հրապարակել, որի համաձայն «Եվրոպական հաղորդման միության (EBU) ժողովում, որը տեղի կունենա դեկտեմբերի 2-3-ին Ժնևում, Հայաստանի ներկայացուցիչները մտադիր են բարձրացնել Ադրբեջանի կողմից «Եվրատեսիլ» միջազգային երգի մրցույթի կանոնների բազմակի խախտման հարցը»: Նոյեմբերի 20-ին «Մանկական Եվրատեսիլ 2010»-ն ավարտվեց Հայաստանի հաղթանակով: Վլադիմիր Արզումանյանի «Մամա» երգը 120 միավոր հավաքեց: «Եվրատեսիլ 2010»մանկական երգի միջազգային մրցույթի հեռարձակումն Ադրբեջանում ընդհատվեց այն բանից հետո, երբ հայտնի դարձավ հաղթողը: Ինչպես հաղորդում է «Երկրամասը», Հայաստանի ներկայացուցիչ Վլադիմիր Արզումանյանի հաղթանակը, որն արմատներով Ղարաբաղից է, հեռարձակման ընդհատման պատճառ դարձավ: Ադրբեջանում երաժշտություն գնահատողներին այդպես էլ չհաջողվեց վայելել ղարաբաղյան հայի ելույթը` որպես «Եվրատեսիլ 2010»-ի հաղթող: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |