Հայ սահմանապահները մեկնել են Մինսկ26 նոյեմբերի 2010 - 14:36 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 2-ին Մինսկում կանցնի ԱՊՀ երկրների Սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի (ՍԶՀԽ) 64-րդ նիստը: ՀՀ պատվիրակությունը գլխավորում է ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար, գեներալ-մայոր Արմեն Աբրահամյանը: Այս մասին հաղորդել է ԱԱԾ մամլո քարտուղար Արծվիկ Բաղրամյանը: Օրակարգի նախագծում ընդգրկված է 10 հարց: Առաջին հերթին կքննարկվի իրավիճակը ԱՊՀ մասնակից պետությունների արտաքին սահմաններում և զարգացման միտումները: Նիստում կամփոփվեն Խորհրդի գործունեության արդյունքները 2010թ. և կքննարկվեն 2011թ. ծրագրերը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |