Երևանում բացվեց լուսանկարների առաջին «Ոչ ստանդարտ» ցուցահանդեսը27 նոյեմբերի 2010 - 18:31 AMT PanARMENIAN.Net - «Հայաստանի ֆոտոարվեստի խորհուրդն» առաջին անգամ Հայաստանում նոյեմբերի 27-ին Երևանում կազմակերպեց «Ոչ ստանդարտ» ցուցահանդես, որի միջոցով կոչ է անում որակ ապահովել ցանկացած ոլորտում` լինի դա արվեստ, արհեստ կամ որևէ այլ բան: Հայկ Սենեքերիմյանի «Ամեն գործում որակն է կարևոր» խորագրով ցուցահանդեսում ներկայացված են իրենց գործի լավագույն վարպետների լուսանկարներ, այնպիսի վարպետների, ինչպիսիք են դերասան Սոս Սարգսյանը, հայտնի դուդուկահար Ջիվան Գասպարյանը, շախմատիստ Տիգրան Պետրոսյանը, հաղորդավար Գոհար Գասպարյանը, «Վիտամին» ակումբը, «Դորիանս» ռոք-խումբը և այլն: «Հայաստանի ֆոտոարվեստի խորհուրդը» ստեղծվել է 2010 թվականին մի խումբ պրոֆեսիոնալ և սկսնակ լուսանկարիչների, ինչպես նաև լուսանկարչական արվեստը գնահատողների կողմից: Խորհրդի նպատակն է Հայաստանում ֆոտոաարվեստի զարգացումը զանազան միջոցառումների միջոցով, ինչպես նաև դրա հանդեպ հետաքրքրության բարձրացումը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |