«ԱրմենՏել» ՓԲԸ-ն իր բաժանորդներին հնարավորություն է ընձեռում 3 ամսով երկարաձգելու «Հեշտ քայլ դեպի Beeline» ծառայության ժամկետը

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն իր բաժանորդներին հնարավորություն է ընձեռում 3 ամսով երկարաձգելու «Հեշտ քայլ դեպի Beeline» ծառայության ժամկետը

PanARMENIAN.Net - «ԱրմենՏել» ՓԲԸ-ն հայտարարում է «Հեշտ քայլ դեպի Beeline» ծառայության ժամկետի ավարտից հետո այն կրկին ակտիվացնելու հնարավորության մասին: «Հեշտ քայլ դեպի Beeline» ծառայությունը գործում է 2010թ-ի օգոստոսից և թույլ է տալիս Beeline բջջային ցանցի նոր բաժանորդին, ով մինչ այդ օգտվում էր այլ բջջային կապի օպերատորների ծառայություններից, երեք ամիս ստանալ ծանուցումներ` իր նախկին հեռախոսահամարին կատարված զանգերի վերաբերյալ:

«Այն հաճախորդների համար, ովքեր ակտիվացրել են «Հեշտ քայլ դեպի Beeline»-ը, օգոստոս ամսին ծառայության ժամկետն արդեն ավարտվում է: Հաշվի առնելով դիմումների մեծ քանակը` ընկերությունն իր նոր բաժանորդներին հնարավորություն է ընձեռում անվճար օգտվել ծառայության առավելություններից` երկարաձգելով ժամկետը ևս 3 ամսով»,- նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ-ի հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը:

«Հեշտ քայլ դեպի Beeline» անվճար ծառայությունը թույլ է տալիս Beeline բջջային ցանցի նոր բաժանորդին SMS հաղորդագրության միջոցով ստանալ ծանուցումներ` իր նախկին հեռախոսահամարին կատարված զանգերի վերաբերյալ: Բացի այդ, ծառայությունը զանգահարողին տեղեկացնում է հին հեռախոսահամարի փոփոխության մասին` ձայնային և SMS հաղորդագրությունների միջոցով: Ծառայությունն ակտիվացնելու համար Beeline բջջային ցանցի բաժանորդին անհրաժեշտ է իր նոր հեռախոսահամարից հավաքել USSD հրահանգ` *270*0YYXXXXXX#, որտեղ «0YYXXXXXX» բաժանորդի հին հեռախոսահամարն է և հետևել պատասխան SMS հաղորդագրությունների միջոցով ստացված հրահանգներին:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---