Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել Սևանա լճի ափին բարձրլեռնային մարզական կենտրոն հիմնադրելու հայեցակարգին 2 դեկտեմբերի 2010 - 19:45 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը դեկտեմբերի 2-ին կայացած նիստում հավանություն է տվել Սևանա լճի ափին բարձրլեռնային մարզական կենտրոն հիմնադրելու հայեցակարգին և ՀՀ էկոնոմիկայի նախարարին հանձնարարել է վեցամսյա ժամկետում ապահովել կենտրոնի հիմնադրման գործարար ծրագրի կազմման աշխատանքները` ՀՀ ազգային մրցունակության հիմնադրամի հետ կնքելով համապատասխան պայմանագիր։ Այդ մասին հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: Սևանա լճի ափին բարձր լեռնային մարզական կենտրոնի հիմնադրման ծրագրի ապահովման նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը 2010թ. 4-րդ եռամսյակում տրամադրվել է 19,25 մլն դրամ։ Հայեցակարգի հիմնական նպատակն է Սևանա լճի ափին հիմնել համաշխարհային մասշտաբով եզակի բարձրլեռնային մարզական համալիր, որը կհամալրվի գերժամանակակից մարզական գույքով և սարքավորումներով և կտրամադրի մարզական, առողջարարական և զբոսաշրջային բարձրակարգ ծառայություններ։ Այն կլինի ոչ միայն բարձրակարգ մարզումների աշխարհահռչակ վայր, այլև օլիմպիական մարզական բազա հայ մարզիկների համար։ Համալիրի հիմնումը մեծապես կնպաստի տեղական համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանը։ ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |