Արմավիայի բոլոր չվերթների ուղևորները կարող են անվճար ձեռք բերել ՎիվաՍել-ՄՏՍ-ի կանխավճարային քարտեր

Արմավիայի բոլոր չվերթների ուղևորները կարող են անվճար ձեռք բերել ՎիվաՍել-ՄՏՍ-ի կանխավճարային քարտեր

PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ը, «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը տեղեկացնում է, որ, սկսած նոյեմբերի 24-ից, Արմավիայի բոլոր չվերթների ուղևորները կարող են անվճար ձեռք բերել ՎիվաՍել-ՄՏՍ-ի կանխավճարային քարտեր:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Արմավիա» ավիաընկերության համատեղ ակցիայի շրջանակներում, այսուհետ Արմավիայի` Հայաստան կատարվող բոլոր չվերթների ընթացքում բոլոր ուղևորներին կբաժանվեն հատուկ վաուչերներ, որոնց դիմաց նրանք ցանկացած ժամանակ ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններից մեկում կարող են անվճար ստանալ ՎիվաՍել-ՄՏՍ-ի կանխավճարային քարտ` ցանկացած սակագնային պլանով, հայտնում է ընկերության մամլո ծառայությունը:

Քարտերը կարող են ստանալ 14-ը լրացած անձինք` ներկայացնելով անձագիրը:

Այլ ավիաընկերությունների չվերթների միջոցով Հայաստան ժամանած ուղևորները կարող են ձեռք բերել անվճար կանխավճարային քարտ ՎիվաՍել-ՄՏՍ-ի` օդանավակայանում տեղակայված սպասարկման կենտրոնից:

 Ուշագրավ
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---