Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ համագործակցության խորհրդի 11-րդ նիստը![]() PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 7-ին Բրյուսելում տեղի ունեցավ Հայաստան-Եվրոպական Միություն համագործակցության խորհրդի 11-րդ նիստը: Նիստին մասնակցելու նպատակով Բրյուսել էր ժամանել Հայաստանի պատվիրակությունը` ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին արդարադատության փոխնախարար Նիկոլայ Առուստամյանը, Էկոնոմիկայի փոխնախարար Մուշեղ Թումասյանը եւ ԵՄ-ում ՀՀ առաքելության ղեկավար դեսպան Ավետ Ադոնցը: Եվրոպական Միության տարբեր կառույցների բարձրաստիճան պաշտոնյաների պատվիրակությունը գլխավորում էին 2011-ին ԵՄ նախագահություն ստանձնող Հունգարիայի արտաքին հարաբերությունների պետնախարար Ժոլտ Նեմեթը եւ Եվրոպական հանձնաժողովի Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն: Խորհրդի նիստում քննարկվեցին Հայաստան-Եվրոպական Միություն համագործակցության օրակարգը, հարաբերությունների զարգացման նպատակով ձեռնարկվելիք քայլերը, ինչպես նաեւ տարածաշրջանային հարցեր: Նախարար Նալբանդյանը, ներկայացնելով Եվրոպական մերձեցման ուղղությամբ Հայաստանի կողմից իրականացվող քայլերը, ասաց, որ Հայաստան - ԵՄ համագործակցությունը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնայնություններից է եւ հայկական կողմը շարունակելու է նպատակաուղղված քաղաքականությունը հարաբերությունների առավել ամրապնդման ուղղությամբ: ՀՀ ԱԳՆ ղեկավարը կարեւորեց Հայաստանում բարեփոխումների գործընթացին աջակցող ԵՄ խորհրդատուների խմբի գործունեությունը` այն բնորոշելով որպես արդյունավետ համագործակցության հաջողված օրինակ: Խորհրդի նիստի ընթացքում մանրամասն անդրադարձ կատարվեց եւ երկուստեք գոհունակություն հայտնվեց Արեւելյան գործընկերության շրջանակներում ընթացող բանակցությունների հաջող ընթացքի կապակցությամբ, միաժամանակ նշվեց, որ ծրագիրը ընդլայնման զգալի ներուժ է պարունակում: Կողմերը մտքեր փոխանակեցին նաեւ` քաղաքական երկխոսության ակտիվացման, այս տարվա հուլիսին մեկնարկած Ասոցիացման համաձայնագրի կնքման շուրջ ընթացող բանակցությունների, Ազատ առեւտրի խորացված եւ համապարփակ համաձայնագրի գոտու ստեղծման, մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման գործընթացի շուրջ: Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաները, բարձր գնահատելով Հայաստանի հետ համագործակցությունը, իրենց աջակցությունը հայտնեցին իրականացվող ժողովրդավարական եւ տնտեսական բարեփոխումներին եւ այդ ուղղությամբ իրականացվող քայլերին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |