Ադրբեջանն ամեն ինչ անում է Հայաստանի հետ հարաբերությունները բարդացնելու համար

Ադրբեջանն ամեն ինչ անում է Հայաստանի հետ հարաբերությունները բարդացնելու համար

PanARMENIAN.Net - ԱՊՀ պետությունների ղեկավարները դեկտեմբերի 10-ին Մոսկվայում ստորագրել են Անձանց միջպետական հետախուզման մասին պայմանագիրը, որն ենթադրում է համատեղ օպերատիվ-հետախուզական, տեղեկատվական-վերլուծական գործողությունների մի ողջ համալիր:

Մինչդեռ, փաստաթղթում կան նաև հատուկ վերապահումներ:

Մասնավորապես, պայմանագրում Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի ստորագրության տակ ասվում է, որ փաստաթղթում շարադրված իրավունքները, պարտավորություններն ու դրույթները Ադրբեջանը Հայաստանի դեպքում չի կիրառի, քանի դեռ չեն ազատագրվել այսպես կոչված «գրավյալ տարածքները»:

Հայտնելով իր վերաբերմունքը այդ հարցի հանդեպ, Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էլհան Պոլուխովն ասել է, որ «Ադրբեջանը հետագայում ևս Հայաստանի մասնակցությանը վերաբերող բոլոր միջազգային փաստաթղթերը կստորագրի վերապահումներով», նշում է 1news.az-ը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---