ՀՀՇ-ն խորհուրդ է տալիս մոռանալ Հայաստանում հերթական ընտրությունների մասին13 դեկտեմբերի 2010 - 17:15 AMT PanARMENIAN.Net - Հայոց համազգային շարժումը (ՀՀՇ) վստահ է, որ Հայաստանում տեղի կունենան արտահերթ նախագահական ընտրություններ: «Մոռացեք հերթական ընտրությունների մասին: Բոլոր քաղաքական, սոցիալ-տնտեսական գործընթացները վկայում են այն մասին, որ հերթական ընտրություններ երկրում չեն լինի»,-Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը: Ըստ նրա, Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հրաժարականն ավելի լուրջ հիմքեր ունի, քան հայտնի միջադեպը ՀՀ նախագահի արարողակարգային ծառայության աշխատակցի հետ: «Բեգլարյանի հրաժարականը ցույց տվեց, թե որքան լուրջ են տարաձայնություններն իշխանական շրջանակներում: Այդ գործոնը կարող է լրացուցիչ հիմք ծառայել իշխանափոխության համար»,-ասել է ՀՀՇ վարչության նախագահը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |