Քոչարյանը եւ Ռոբերտսոնը քննարկեցին տարածքային համագործակցության եւ անվտանգության հարցերը

PanARMENIAN.Net - . Չորեքշաբթի Բրյուսելում նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ ՆԱՏՈ-ի գլխավոր քարտուղար Ջորջ Ռոբերտսոնը քննարկեցին տարածքային համագործակցության եւ անվտանգության հարցերը: Հայաստանի նախագահը ծանոթացրեց ՆԱՏՈ-ի գլխավոր քարտուղարին վերջերս Երեւանում անցկացված ԱՊՀ-ի կոլլեկտիվ անվտանգության խորհրդի համաժողովի արդյունքներին: «Չնայած նրան, որ ՆԱՏՈ-ն անմիչականորեն չի զբաղվում Լեռնային Ղարաբաղի կարգավուրման խնդրով, այդ խնդրի լուծումը կարեւոր հարցերից մեկն է, որի կարգավորումից է կախված Հարավային Կովկասի կայունությունը,» - նշեց Ջորջ Ռոբերտսոնը հանդիպման ավարտից հետո կայացած մամլո ասուլիսին: ՆԱՏՈ-ի գլխավոր քարտուղարը հույս հայտնեց, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները կգտնեն այս խնդրին այնպիսի լուծում, որը կբավարարի երկու կողմերը:

«Հայաստանը մեր առժանի գործընկերներից մեկն է եւ «Համագործակցություն Խաղաղության համար» ծրագրի բաղկացուցիչ մասերից է,» - հայտնեց Ռոբերտսոնը: Նա նույնպես հայտարարեց այն մասին, որ ՆԱՏՈ-ն պատրաստ է ընդլայնել վերոհիշյալ ծրագրի համագործակցության սահմանները: Իր հերթին Քոչարյանը ընդգծեց, որ Հայաստանը նույնպես պատրաստ է սերտ գործակցությանը ՆԱՏՈ-ի հետ:
 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---