ՆԱՏՕ-ի ռազմակրթական ոլորտի փորձագիտական խումբը բարձր գնահատեց Հայաստանի աշխատանքը ռազմական կրթության ոլորտում![]() ![]() PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է խորհրդատվական առաքելությամբ Հայաստանում գտնվող ՆԱՏՕ-ի ռազմակրթական ոլորտի փորձագիտական խմբին: Ներկայացնելով ռազմական կրթության բնագավառում ՀՀ պաշտպանության նախարարության կողմից վարվող քաղաքականությունը` ՀՀ պաշտպանության նախարարը նշել է այդ ուղղությամբ իրականացված բարեփոխումները, ինչպես նաև դրանց արդյունքում ստեղծված ՀՀ ռազմական կրթության հայեցակարգի նախագծի առանձնահատկությունները: Կարևորելով ռազմական կրթության ոլորտում ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը` Սեյրան Օհանյանը նշել է, որ այն բխում է ՀՀ ռազմական կրթության հայեցակարգը կյանքի կոչելու համար փորձագիտական խորհրդատվության անհրաժեշտությունից և ՀՀ կողմից վարվող թափանցիկ պաշտպանական քաղաքականության տրամաբանությունից: Փորձագիտական խմբի անդամները բարձր գնահատեցին ռազմական կրթության ոլորտում վերջին տարիներին Հայաստանում կատարված աշխատանքները, որոնց արդյունքում 2011թվականին կգործի ՀՀ ռազմական կրթության հայեցակարգը` միջազգային չափանիշներով կանոնակարգելով ռազմական կրթության համակարգը, հաղորդում է ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը:
![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |