ՀՀ ՄԻՊ գրասենյակը հերքում է. Արմեն Հարությունյանը ԵՄ-ից 1 մլն եվրո դրամաշնորհ չի ստացել20 հունվարի 2011 - 16:31 AMT PanARMENIAN.Net - Մամուլում հայտնված տեղեկատվությունը, որի համաձայն, իբր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը 1 մլն եվրո դրամաշնորհ է ստացել, չի համապատասխանում իրականությանը: «Եվրամիությունը 1 մլն եվրո տրամադրել է միայն ՄԻՊ-ի հետ համագործակցող Թվինինգ ծրագրի Ֆրանսիայի և Իսպանիայի օմբուդսմեններին և այդ գումարը ծախսվել է Եվրամիության կողմից: ՄԻՊ գրասենյակը երբեք այդ գումարի տնօրինմանն առնչություն չի ունեցել: Ուզում ենք շեշտել, որ բացի Թվինինգ ծրագրից, ուրիշ 1 մլն եվրո արժողությամբ ծրագիր գոյություն չունի: Իսկ տվյալ ծրագրի վերաբերյալ տեղեկատվություններ մշտապես եղել են մեր տարեկան զեկույցներում»,-ասվում է Մարդու իրավունքների պաշտպանի Տեղեկատվության և հասարակայնությանհետ կապերի բաժնի հաղորդագրության մեջ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |