Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարները քննարկեցին վիրահայությանը հուզող խնդիրներըPanARMENIAN.Net - Հունվարի 22-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Վրաստանի նախագահի գլխավորած պատվիրակության կազմում Հայաստան ժամանած իր վրացի գործընկերոջը՝ Գրիգոլ Վաշաձեին: Հայաստանի և Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանգամանալից քննարկեցին հայ-վրացական բազմաբովանդակ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, անդրադարձան միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի օրակարգին, իրավա-պայմանագրային դաշտի ընդլայնմանը, առևտրա-տնտեսական փոխգործակցության հարցերին, համատեղ ծրագրերի իրականացմանը: Էդվարդ Նալբանդյանն ու Գրիգոլ Վաշաձեն մտքեր փոխանակեցին տարածաշրջանային խնդիրների շուրջ, համոզմունք հայտնելով, որ բոլոր առկա խնդիրները պետք է լուծվեն բացառապես բանակցությունների միջոցով: Հանդիպմանը քննարկվեցին միջազգային կազմակերպություններում հայ-վրացական համագործակցությանն առնչվող հարցեր: Ինչպես միշտ, հայ-վրացական բանակցությունների օրակարգում էին վիրահայությանը հուզող խնդիրները, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |