Եգիպտոսի կառավարություն. Թող Թուրքիան չմիջամտի մեր ներքին գործերին

PanARMENIAN.Net - Եգիպտոսի կառավարությունը կտրուկ է արձագանքել Եգիպտոսում արյունալի դեպքերը կանխելու վերաբերյալ Թուրքիայի նախագահի ու վարչապետի նամակներին: «Մենք ցավում ենք, որ Թուրքիան միջամտում է Եգիպտոսի ներքին գործերին: Թող ամեն երկիր զբաղվի իր գործերով»,- ասվում է Եգիպտոսի կառավարության հաղորդագրության մեջ:

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2 օր առաջ Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքին խորհուրդ տվեց հրաժարական տալ: Փետրվարի 3-ին Թուրքիայի ԱԳ նախարար Ահմետ Դավութօղլուն Քաթար մեկնեց, որտեղ պատրաստվում է բանակցություններ վարել Եգիպտոսի ապագայի վերաբերյալ:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---