Երևանում էլեկտրաէներգայի ծախսերը կարող են կրճատվել 4 անգամ15 փետրվարի 2011 - 11:50 AMT PanARMENIAN.Net - Հնարավոր համագործակցության, երկկողմ հարաբերությունների ամրապնդման և ընդլայնման հետ կապված հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գերչևայի փետրվարի 14-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ։ Դաֆինա Գերչևան քաղաքապետին է ներկայացրել քաղաքի արտաքին լուսավորության համակարգում էներգախնայողության ծրագրի առաջարկ, որը, ֆինանսական աջակցություն ստանալու նպատակով, կներկայացվի Գլոբալ էկոլոգիական հիմնադրամին։ Ծրագրի արդյունքում, փորձագիտական հաշվարկներով, մայրաքաղաքում էներգածախսերը կկրճատվեն շուրջ 4 անգամ։ Կարեն Կարապետյանը բարձր է գնահատել ջանքերը, որ գործադրում են ՄԱԿ-ի կառույցները Հայաստանում իրականացվող տարբեր ծրագրերում։ «Քաղաքապետարանը համագործակցության համար բաց է ցանկացած բնագավառում և ակնկալում է ՄԱԿ-ի աջակցությունն այն ոլորտներում, որոնք կնպաստեն Երևանի զարգացմանը»>,- նշել է քաղաքապետը։ Քաղաքապետը կարևորել է գործակցությունը հատկապես քաղաքային կառավարման ոլորտի մասնագետների վերապատրաստման, առողջապահական, տրանսպորտի, կոմունալ տնտեսության կառավարման, կրթական և մի շարք այլ ոլորտներում։ ՄԱԿ-ի մշտական համակարգողը աջակցության պատրաստակամություն է հայտնել` նշելով, որ կազմակերպությունը տարբեր բնագավառներում նման գործակցության փորձառություն ունի և պատրաստ է այն իրականացնել նաև Երևանում։ Կարեն Կարապետյանը ողջունել է նաև տիկին Գերչևայի կողմից ներկայացված «Գեղեցիկ Երևան>> ծրագիրը, որի գաղափարը Երևանը զբոսաշրջության տեսանկյունից առավել գրավիչ դարձնելն է։ Կողմերը պայմանավորվել են առաջիկայում ավելի առարկայական քննարկել առաջարկված և նախատեսվող համատեղ ծրագրերը, հաղորդում է Երևանի քաղաքապետարանի մամլո ծառայությունը։ Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Ուկրաինայում ՀՀ դեսպանն ու Նոր Նորքի ղեկավարն օգնություն են տարել Բուչա․ Ավինյանի անունից Կլիչկոյին Երևան են հրավիրել «Մենք հպարտ ենք ուկրաինացի ժողովրդի խիզախությամբ»,–ասել է Նոր Նորքի ղեկավարը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմնակիցները երթով գնում են Քննչական կոմիտե․ Ոստիկանությունն ուժեր է կուտակել Բագրատ սրբազանը քաղուժերին հորդորել է պատասխանատավություն ստանձնել կամ ասել, որ կապ չունեն այս ամենի հետ Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել |