ԻՐ 79-ԱՄՅԱԿԸ ՇԱՐԼ ԱԶՆԱՎՈՒՐԸ ՏՈՆՈՒՄ Է ԻՐ ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ22 մայիսի 2003 - 23:35 AMT PanARMENIAN.Net - «Կյանքում առաջին անգամ ես ուզում եմ տոնել իմ ծննդյան օրը Հայաստանում», - լրագրողներին է հայտարարել Երեւանում գտնվող հանրահռչակ երգիչ Շարլ Ազնավուրը, որի 79 տարին է լրանում այսօր: «Երեւի պետք է փորձ անցկացնել, քանի որ կցանկանայի իմ 100-ամյա հոբելյանը եւս այստեղ տոնել»,-կատակել է երգիչը: Հիշեցնենք, որ Շարլ Ազնավուրը Երեւան է ժամանել մայիսի 20-ին որդու` Միշայի ուղեկցությամբ: Այս օրերին նա այցելել է «Խոր Վիրապ» վանական համալիր եւ Հայաստանի այլ տեսարժան վայրեր: Նա հանդիպել է նաեւ Հայ օգնության հիմնադրամի Երեւանի մասնաճյուղի ղեկավարության հետ` քննարկելով հիմնադրամի եւ իր կողմից հովանավորվող «Ազնավուրը Հայաստանին» բարեգործական կազմակերպության համագործակցությանն առնչվող հարցեր:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |