Համահայկական միջազգային երիտասարդական կենտրոնը նշել է Կանանց միջազգային օրը![]() 8 մարտի 2011 - 15:28 AMT PanARMENIAN.Net - Համահայկական միջազգային երիտասարդական կենտրոնը մարտի 7-ին կազմակերպել է Կանանց միջազգային օրվան նվիրված հանդիսավոր միջոցառում` հայկական էստրադայի աստղերի մասնակցությամբ: Միջոցառմանը ներկա են եղել կենտրոնի անդամ ավելի քան 500 կանայք և աղջիկներ` Հայաստանի բոլոր մարզերից: Կանանց միջազգային օրը մեծ հանդիսավորությամբ նշելը կենտրոնի կայացած ավանդույթներից մեկն է դարձել, ասվում է կենտրոնի հաղորդագրության մեջ: Կազմակերպության նախագահ Անդրանիկ Նիկողոսյանը կարևորել է հայ կնոջ դերը հայկական արժեհամակարգի` հաջորդ սերունդներին փոխանցելու հարցում: «Չնայած բազմաթիվ բարդությունների` դուք այսօր էլ մնում եք այն ապավենը, որը մեր հոգևոր զարթոնքի հենասյունն է հանդիսանում: Ցանկանում եմ, որ միշտ լինեք գնահատված և սիրելի»: Հիշեցնենք, որ Համահայկական միջազգային երիտասարդական կենտրոնը ստեղծվել է 2008թ. ապրիլին` նպատակ ունենալով միավորել հայ երիտասարդությանն ընդհանուր գաղափարների շուրջ: Մինչ օրս կենտրոնն անց է կացրել ավելի քան 150 հասարակական ակցիա և միջոցառում: ![]() ![]() Մյուսների կյանքին վտանգ չի սպառնում Վիրահատված պացիենտի վիճակը բավարար է գնահատվում
Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |