Ուղիղ 90 տարի առաջ ստորագրված Մոսկվայի պայմանագիրը հակասում է բոլոր օրենքներին16 մարտի 2011 - 15:36 AMT PanARMENIAN.Net - 90 տարի առաջ մարտի 16-ին քեմալական Թուրքիան և բոլշևիկյան Ռուսաստանը կնքել են եղբայրության և բարեկամության մասին պայմանագիր: Մոսկվայի պայմանագրի հետևանքով Թուրքիային են անցել 30 հազար քառակուսի կմ հայկական տարածքներ: Այդ տարածքները զավթվել էին Հայաստանի դեմ Թուրքիայի զինված ագրեսիայի արդյունքում, որն ավարտվել էր պայմանագրի ստորագրումից ընդամենը 3,5 ամիս առաջ: Մոսկվայի պայմանագիրն այսպիսով կոչված էր Թուրքիային հանձնել նվաճված հայկական տարածքները, իսկ բոլշևիկները ճանաչել են թուրքական ագրեսիայի արդյունքները: Մոսկվայի պայմանագիրը (III հոդված), «որոշում» է նաև Նախիջևանի ճակատագիրը, որը ոչ մի կապ չուներ ոչ Ռուսաստանի, ոչ Թուրքիայի հետ. «պայմանավորվող երկու կողմերը համաձայն են, որ Նախիջևանի մարզը պայմանագրի I դրույթում նշված սահմաններում կազմում է ինքնավար տարածք Ադրբեջանի ենթակայության տակ այն պայմանով, որ Ադրբեջանը չի զիջի իր պրոտեկտորատը երրորդ երկրի»: Ինչպես նշում է պատմաբան Էդիկ Մինասյանը, Մոսկվայի պայմանագիրն օրինական չէ, քանի որ 1921-ի մարտին քեմալական Թուրքիան և Ռուսաստանը միջազգային իրավունքի կողմից ճանաչված սուբյեկտներ չէին և իրավունք չունեին որոշել երրորդ պետության ճակատագիրը: Հատկանշական է, որ հենց այս օրերին Մոսկվայում է գտնվում թուրք վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած պատվիրակությունը, որը բանակցություններ է վարում ռուսական կողմի հետ:
Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները Առողջապահության նախարարին պաշտոնից ազատելու լուրերը հերքվել են Ավելի վաղ խուզարկություններ են իրականացվել առողջապահության նախարարությունում և բուժհաստատություններից մեկում |