Զարգացող տնտեսությունների համար մրցակցային քաղաքականության խրախուսումն ամուր հիմք է ստեղծում տնտեսության զարգացման համար21 մարտի 2011 - 20:13 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 21-ին ընդունել է ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի (UNCTAD) գլխավոր քարտուղար Սուպաչայ Պանիտչպակդիին: Հանրապետության ղեկավարը կարևորել է ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի օժանդակությունը զարգացող երկրների տնտեսություններին, ինչպես նաև այդ տնտեսություններն առավել մրցունակ ու կայուն դարձնելու ուղղությամբ Կազմակերպության կողմից գործադրվող ջանքերը: Հայաստանի տնտեսության զարգացման աջակցության գործում նախագահ Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի ու նաև Սուպաչայ Պանիտչպակդիի անձնական ներդրումը: ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի (UNCTAD) գլխավոր քարտուղարը նշել է, որ իր այցը Երևան հաճելի է, հատկապես, երկու պատճառով. առաջին` Հայաստանն ԱՀԿ-ին անդամակցել է, երբ կազմակերպությունն ինքն էր գլխավորում, և այդ օրվանից ի վեր ստանձնած պարտավորությունների ուղղությամբ Հայաստանը զգալի աշխատանք է իրականացրել: Երկրորդ կարևոր պատճառը, ըստ Սուպաչայ Պանիտչպակդիի, Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ստեղծման 10-րդ տարեդարձի տոնակատարությանն ու Երևանում միջազգային համաժողովին մասնակցելն է, որն ուղղված է Հայաստանի օրինակով մրցակցության օրենքի և քաղաքականության վերաբերյալ կամավոր փորձագիտական գնահատման զեկույցի արդյունքների ներկայացմանը: Հանդիպման ժամանակ զրուցակիցներն ընդգծել են, որ զարգացող տնտեսությունների համար մրցակցային քաղաքականության խրախուսումն ստեղծում է ամուր հիմք տնտեսության զարգացման համար` թույլ տալով արդյունավետորեն բաշխել ռեսուրսները և օգտվել նորարարություններից ու լավագույն փորձից, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է Թունյան․ Ադրբեջանից գազ գնելու հարց այս պահին չկա օրակարգում Ըստ նրա՝ Հայաստանի կամ որևէ այլ երկրի համար տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը ՀՀ–ն կգործակցի Իտալիայի հետ ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում․ Կան պայմանավորվածություններ Այցը տեղի է ունեցել ապրիլի 23-25-ը Բողոքի ակցիա՝ Բեռլինում «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով Ակցիայի մասնակիցները նաև ծածանել են Արցախի Հանրապետության դրոշը |