Հայաստանի խորհրդարանի խոսնակը խիստ անհանգստացած է հացադուլավոր Րաֆֆի Հովհաննիսյանի առողջական վիճակով

Հայաստանի խորհրդարանի խոսնակը խիստ անհանգստացած է հացադուլավոր Րաֆֆի Հովհաննիսյանի առողջական վիճակով

PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային Ժողովի խոսնակ Հովիկ Աբրահամյանն այցելել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին, որը մարտի 15-ից անժամկետ հացադուլ է հայտարարել Ազատության հրապարակում, և կոչ արել նրան դադարեցնել հացադուլն ու վերադառնալ աշխատանքին խորհրդարանում: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ խիստ անհանգստացած է Րաֆֆի Հովհաննիսյանի առողջական վիճակով և հայտնել, որ խորհրդարանական ամբիոնը լավագույն տեղն է բողոքն արտահայտելու և քննարկումներ վարելու համար:

Խոսնակը մտահոգություն է հայտնել նաև խորհրդարանի աշխատանքներին «Ժառանգության» պատգամավորների չմասնակցելու կապակցությամբ: Հովիկ Աբրահամյանին ուղեկցում էին խորհրդարանական խմբակցությունների ղեկավարները: Րաֆֆի Հովհաննիսյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել խոսնակին գործընկերական և մարդկային վերաբերմունքի համար: Նա հայտնել է, որ «Ժառանգությունը» տարաձայնություններ ունի գործող իշխանության հետ, և որ կուսակցությունը մտադիր է շարունակել իր պայքարը բոլոր մեթոդներով` ինչպես խորհրդարանում, այնպես էլ Ազատության հրապարակում:

 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---