Սարգսյանը ժամանակին անձամբ է խնդրել ԱՄՆ նախագահին արտասանել «ցեղասպանություն»![]() 31 մարտի 2011 - 14:30 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի համար նախկինի պես կարևոր է ապրիլի 24-ին հայ համայնքին ուղղված ամենամյա ուղերձում ԱՄՆ նախագահի կողմից «ցեղասպանություն» բառն արտասանելը: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: «Մենք ցանկանում ենք, որպեսզի Բարաք Օբաման արտասանի «ցեղասպանություն» բառն ամենամյա ուղերձի ընթացքում: Ժամանակին ես անձամբ խնդրել եմ նրան արտասանել այդ բառը, բայց ցանկությունը և իրականությունը տարբեր հասկացություններ են, և ամենացանկալի պահն այն է, երբ մեր ցանկությունները համապատասխանում են իրականությանը: Մենք ցանկանում ենք, որպեսզի այդ պահը գա, բայց նույնիսկ եթե այն չգա, մենք չպետք է հուսահատվենք, այլ պետք է շարունակենք աշխատել այդ ուղղությամբ»,- ասել է ՀՀ նախագահը: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, լինելով սենատոր, խոստացել էր ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Սակայն, ինչպես 2009-ին, այնպես էլ 2010-ին Օբաման ամենամյա ուղերձում ասել է «Մեծ եղեռն», այլ ոչ թե «ցեղասպանություն»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |