«ՋիԷնՍի-Ալֆա» ընկերության IP/MPLS ցանցն այժմ հասանելի է Հայաստանի ևս 12 քաղաքներում 1 ապրիլի 2011 - 12:09 AMT PanARMENIAN.Net - Տվյալների փոխանցում և ինտերնետ ծառայություններ առաջարկող «ՋիԷնՍի-Ալֆա» ընկերությունը տեղեկացնում է, որ իր 10 Գբ/վ թողունակությամբ IP/MPLS ցանցն այժմ հասանելի է դարձել Հայաստանի ևս 12 քաղաքներում՝ Արարատում, Վեդիում, Արտաշատում, Արմավիրում, Չարենցավանում, Հրազդանում, Սևանում, Եղեգնաձորում, Սիսիանում, Գորիսում, Կապանում, Դիլիջանում: Վերոնշյալ բնակավայրերում շահագործման հանձնված ցանցային հանգույցները հագեցած են ամերիկյան Juniper Networks արտադրության սարքավորումներով, ինչը հնարավորություն է ընձեռում ընկերությանը այս կենտրոններից մատուցել IP տարանցման, Ինտերնետ հասանելիության, տվյալների հաղորդման, վիրտուալ մասնավոր ցանցերի (VPN) և այլ ծառայություններ շարժական կապի օպերատորներին, Ինտերնետ ծառայություն մատուցողներին և կորպորատիվ հաճախորդներին: «ՋիԷնՍի-Ալֆա»-ի մամլո ծառայությունից տեղեկացնում են, որ առաջիկա 6 ամիսների ընթացքում 3 մարզերի ևս 5 քաղաքներ կմիացվեն ընկերության ցանցին: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |