Արթուր Ալեքսանյանը դարձավ հունահռոմեական ոճի ըմբշամարտի ԵԱ արծաթե մեդալակիր![]() 4 ապրիլի 2011 - 11:14 AMT PanARMENIAN.Net - Ավարտվել է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Առաջնության վերջին օրն արծաթե մեդալակիր է դարձել աշխարհի առաջնության և երիտասարդների շարքում Եվրոպայի առաջնության հաղթող Արթուր Ալեքսանյանը (96 ք/կ): Ալեքսանյանը մեծահասակների շարքում Եվրոպայի առաջնությունում հանդես է գալիս առաջին անգամ: Նա իր ելույթները սկսել է 1/16 եզրափակչից, հաղթել բոլոր մենամարտերում և դուրս եկել եզրափակիչ, որտեղ հանդիպել է Տիմոֆեյ Ձեինիչենկայի հետ (Բելառուս), 2:0 հաշվով զիջել և դարձել Եվրոպայի փոխչեմպիոն: Աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր և Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը մինչև 74 կգ քաշային կարգում հասել է 3-րդ տեղի համար պայքարին, բայց երեք փուլերում զիջել 1 ռուս մարզիկ Ռոման Վլասովին: Հայաստանի երրորդ ներկայացուցիչ Վահան Ջուհարյանը (60 ք/կ) անհաջող է հանդես եկել և պարտվել առաջին մարտում: Այսպիսով, հունահռոմեական ոճի Հայաստանի հավաքականը նվաճել է 4 մեդալ. երկրորդ անգամ Եվրոպայի չեմպիոն է դարձել Ռոման Ամոյանը (55 ք/կ), բրոնզե մեդալներ են շահել Արթուր Շահինյանը (84 ք/կ) և Յուրի Պատրիկեևը (120ք/կ), արծաթե մեդալակիր է դարձել Արթուր Ալեքսանյանը (96 ք/կ): ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |