Foursquare-ի երևանյան համայնքը միասին կնշի 4sqDay համաշխարհային օրը 6 ապրիլի 2011 - 11:57 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 16-ին Foursquare.com սոցիալական ցանցի 4sqDay համաշխարհային օրն է: Այդ օրը աշխարհի 992 Foursquare համայնքները կհավաքվեն տարբեր քաղաքներում։ Երևանյան Foursquare համայնքը նույնպես կմիանա Foursquare meetup օրվան՝ ապրիլի 16-ին ժամը 19։00-ին Կասկադում։ Երևանյան Foursquare հանդիպման օրվա նախաձեռնողն է Foursquare ցանցի ակտիվ օգտագործող Արփինե Գրիգորյանը։ Արփինե Գրիգորյանը PanARMENIAN.Net ի թղթակցին տեղեկացրեց, որ այդ օրը Foursquare-ի ակտիվ օգտագործողները կհավաքվեն, կծանոթանան, կշփվեն, կլուսանկարվեն և կխաղան Foursquare կոչվող գնդակի խաղ. «Foursquare -ն նամակ էր ինձ գրել, որտեղ ասում էր՝ եթե միաժամանակ նույն վայրում 50 հոգի և ավելի օգտագործող ժամանում նշեն (check in), ապա Foursquare-ն նրանց swarm բեյջ կպարգևի ։ Հայաստանում նման դեպք չի եղել, որ 50 հոգի նույն տեղում ժամանում նշեն»։ Արփինե Գրիգորյանը նաև նշեց, որ եթե meetup.com-ում հանդիպմանը իրենց մասնակցությունը հաստատեն Foursquare-ի 50 և ավելի օգտագործողներ, ապա Foursquare-ը Հայաստան կուղարկի փաթեթ լի նվերներով՝ Foursquare լոգոյով վերնաշապիկներ, բրելոկներ և այլ նվերներ։ Foursquare-ի օրվան նվիրված հանդիպմանը մասնակցությունը հաստատելու համար անհրաժեշտ է այցելել www.meetup.com/foursquare/ էջը: Foursquare.com-ը սոցիալական ցանց է սմարթֆոններ օգտագործողների համար։ Այն GPS-ով հայտնաբերում է օգտագործողի գտնվելու վայրը և օգտագործողը ամրագրում է իր ժամանումը տվյալ վայրում՝ ստանալով տարբեր անվանակարգերով բեյջեր և ամրագրած վայրի քաղաքապետի պաշտոն։ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է Թունյան․ Ադրբեջանից գազ գնելու հարց այս պահին չկա օրակարգում Ըստ նրա՝ Հայաստանի կամ որևէ այլ երկրի համար տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը |