Հնչակյան կուսակցությունը մեղադրում է ՀԱԿ-ին այլակարծության հանդեպ անհանդուրժողականության մեջ 6 ապրիլի 2011 - 15:36 AMT PanARMENIAN.Net - Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) այլակարծության հանդեպ անհանդուրժող է: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հնչակյան կուսակցության ներկայացուցիչ Նարեկ Գալստյանը: «ՀԱԿ-ն անհանդուրժող է իշխանությունների հանդեպ և դա բնական է, սակայն նա անհանդուրժող է նաև ցանկացած այլ կարծիքի հանդեպ»,-ասել է նա: Ըստ նրա, դրա մասին է վկայում ՀԱԿ-ի վերաբերմունքը «Ժառանագություն» կուսակցությանը և որոշ անձանց հանդեպ, որոնք ժամանակին եղել են ՀԱԿ-ի հայտնի գործիչներ: Նա հիշեցրել է նաև, որ ժամանակին ՀԱԿ առաջնորդները լինելով իշխանության մեջ նույնպես հետապնդում էին այլ քաղաքական ուժերին: Գալստյանն ընդգծել է, որ ցանկացած քաղաքական ուժ, որը փոփոխությունների է ձգտում երկրում, պետք է լինի ժողովրդավարական ու հանդուրժող նաև իր կառույցների ներսում, հակառակ դեպքում այն ցանկացած պահի անհանդուրժող կլինի նաև իր քաղաքական ընդդիմադիրների հանդեպ»: Ըստ նրա, ՀԱԿ-ն, ունենալով հսկայական տեղեկատվական ռեսուրս, հզոր քարոզչական մեքենա, փորձում է ոչնչացնել այլ քաղաքական ուժերին ու քաղաքական գործիչներին, հեղինակազրկել նրանց և փորձել սեփականաշնորհել քաղաքական դաշտը: Նա ընդգծել է, որ իր համար դեռ մեծ հարցական է՝ արդյո՞ք ՀԱԿ-ը պետք է առաջնորդի ժողովրդին: «Ինձ համար նշանակությու չունի, թե Х օլիգարխը կփոխարինի Y օլիգարխին»,-ասել է նա: Գալստյանն անդրադարձել է նաև ՀԱԿ-ի ու «Ժառանգության» հարաբերություններին՝ հայտարարելով, որ իր համար մարդկային տեսակետից անհասկանալի է ՀԱԿ-ի վերաբերմունքը մարդկանց հանդեպ, որոնք այդքան բան են արել ՀԱԿ-ի համար ծանր պահերին: Նա նշել է, որ «Ժառանգության» պատգամավորները նպաստել են ՀԱԿ-ի ակտիվիստներին ազատ արձակելուն 2008թ. մարտյան իրադարձություններից հետո, որ «Ժառանգությունը» հրաժարվեց մասնակցել Երևանի քաղաքապետի ընտրություններին ՀԱԿ-ի ճնշմամբ: Իր հերթին ՀԱԿ ներկայացուցիչ Մանուկ Սուքիասյանը հայտարարեց, որ Հայաստանը փոփոխությունների կարիք ունի առաջին հերթին՝ իշխանափոխության: «Հայաստանի բոլոր մտածող քաղաքացիները, անկախ քաղաքական հայացքներից, պետք է հասկանան, որ այժմ միակ հարցը հետևյալն է. տեղի կունենան արդյոք երկրում արմատական փոփոխություններ»,-ասել է նա: Սուքիասյանը հույս է հայտնել, որ ապրիլի 8-ի հանրահավաքը հանգրվանային կլինի, որը կհանգեցնի արտահերթ ընտրությունների: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Հենաշարժողական խնդիրներով անձանց համար Երևանի 9 հասցեում հատուկ վերելակներ կտեղադրվեն Մայրաքաղաքում նախատեսվում է կառուցել մոտ 500 թեքահարթակ Ռյաբկով․ ՌԴ-ին արևմտյան զենքերով հարվածելու դեպքում հետևանքները կարող են ճակատագրական լինել Նա կոչ է արել ԱՄՆ–ին չթերագնահատել այն պատասխանի լրջությունը, որը կարող են ստանալ Առաջին անգամ հասանելի են ակնթարթային փոխանցումներ СБП-ի միջոցով ՌԴ 190 բանկից ՀՀ Փոխանցումները կատարվում են 0% միջնորդավճարով ԱԳՆ շենքի մոտից բերման ենթարկված 27 քաղաքացին ազատ է արձակվել Քննչական կոմիտեն նրանց կասկածում էր առևերույթ զանգվածային անկարգությունների մասնակցելու մեջ |