Ա. Իսկանդարյան. Հասկանալու համար, որ Հայաստանը վտանգավոր չէ Իսրայելի համար, բավական է բացել հանրագիտարանը![]() 8 ապրիլի 2011 - 12:38 AMT PanARMENIAN.Net - «Ցանկալի կլիներ, որպեսզի իսրայելական կառույցը, որը զբաղվում է Իսրայելի համար շատ կարևոր ահաբեկչության դեմ պայքարի խնդրով, մի քիչ ավելի պրոֆեսիոնալ լիներ»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը` մեկնաբանելով Ահաբեկչության դեմ պայքարի իսրայելական շտաբի կողմից Հայաստանն իսրայելցիների համար վտանգավոր երկրների ցուցակում ընդգրկելու փաստը: Նրա խոսքերով, հասկանալու համար, որ Հայաստանում Իսրայելի քաղաքացիների համար վտանգ չկա, բավական է բաց անել հանրագիտարանը: Ահաբեկչության դեմ պայքարի իսրայելական շտաբը, որը մտնում է Ազգային անվտանգության խորհրդի մեջ, հաղորդագրություն է տարածել, որի համաձայն Պեսախ տոնի նախաշեմին իսրայելցիներին խորհուրդ են տալիս զերծ մնալ Հայաստան և Վրաստան այցելելուց, հաղորդում է IzRus պորտալը: Այդ երկրներում վտանգ կա, որ կարող են առևանգվել «Հեզբոլլահի» և «Համազի» ահաբեկիչների կողմից: Ինչպես նշվում է շտաբի պաշտոնական կայքում, ԽՍՀՄ այդ երկու նախկին երկրներում առկա է «կոնկրետ սպառնալիք»: Ամենայն հավանականությամբ, պատճառն Իրանի հետ երկու երկրների սերտ հարաբերություններն են: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |