Սերժ Սարգսյանն ընդունել է Հայաստան ժամանած ՌԴ «Ռոսկոսմոս» գործակալության պատվիրակությանը 8 ապրիլի 2011 - 20:25 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 8-ին ընդունել է տիեզերք մարդու առաջին թռիչքի 50-ամյակի տոնակատարության միջոցառումների շրջանակում Հայաստան ժամանած Ռուսատանի Դաշնության «Ռոսկոսմոս» գործակալության պատվիրակությանը` տիեզերագնաց-օդաչու, ՌԴ հերոս Միխայիլ Տյուրինի գլխավորությամբ: Ողջունելով «Միասնության կովկասյան մեկնարկ. «Գագարինի` աշխարհը նվաճած տիեզերական թռիչքը, որպես միասնական երկրի ժողովրդի հերոսական աշխատանքի արդյունք» խորագրի ներքո անցկացվող միջոցառման մասնակիցներն` Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանում մեծ նշանակություն են տալիս տիեզերք մարդու առաջին թռիչքի 50-ամյակի տոնակատարությանը և հպարտանում, որ ժամանակին լինելով մի մեծ և ընդհանուր երկրի կազմում, հայերը կարողացել են իրենց զգալի ներդրումն ունենալ տիեզերք մարդու առաջին թռիչքի նախապատրաստման, տիեզերքի ճանաչման ու տիեզերագնացության զարգացման գործում: «Մենք իսկապես հպարտանում ենք մեր ընդհանուր պատմության հերոսական դրվագներով: Կարծում եմ` ով չի հիշում անցյալը` չի կարող ունենալ ապագա: Ես շատ ուրախ եմ, որ այդ միջոցառումների հասցեատերն առաջին հերթին երիտասարդությունն է, քանի որ ավագ սերնդի ներկայացուցիչները շատ լավ հիշում են այդ ժամանակաշրջանը: Ուրախալի է, որ նրանք ոչ միայն հասցեատերն են, այլ իրենք էլ ակտիվորեն մասնակցում են միջոցառումների անցկացմանը: Սա լավ առիթ է երիտասարդներին բացատրելու, որ ապագան պատկանում է նրանց, ովքեր ունեն գիտելիք, խիզախ են, ունեն համառություն»,- ասել է նախագահը: Պատվիրակության անդամները շնորհակալություն են հայտնել հանրապետության ղեկավարին` ջերմ ընդունելության և Հայաստանում տիեզերք մարդու առաջին թռիչքի 50-ամյակի միջոցառումների անցկացմանն աջակցելու համար: Նրանք ընդգծել են, որ թերթելով անցած 50 տարիների խորհրդային տիեզերագնացության պատմությունը, ծանոթանալով փաստագրական բացառիկ նյութերին` ևս մեկ անգամ համոզվեցին, թե որքան մեծ է եղել հայերի ներդրումը տիեզերքի ճանաչման ու տիեզերագնացության զարգացման գործում, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ և շնորհավորական ուղերձ հղել․ Կողմ ենք, որ հարաբերությունները շարունակեն զարգանալ ՌԴ նախագահը Փաշինյանին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով Բագրատ սրբազանի գլխավորած շարժման կողմնակիցներն ավտոերթով ուղևորվել են Գյումրի «Գնում ենք Գյումրի, երեխաներին այցելենք, հետո էլ հանրահավաք ունենք»,–ասել է նա |