Իսրայելի քաղաքական գործիչները վախենում են Թուրքիայի արձագանքից Հայոց ցեղասպանության ճանաչման դեպքում

PanARMENIAN.Net - Իսրայելի քաղաքական գործիչները գիտեն, թե ինչ է հետևելու Հայոց ցեղասպանության փաստի ճանաչմանը: Դա ազդելու է Իսրայելի տնտեսության և անվտանգության վրա: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի հրեական համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանը: Նրա խոսքերով, հրեա ժողովուրդը ճանաչում է Հայոց ցեղասպանության փաստը, քանի որ նա իր վրա զգացել է ցեղասպանության ողբերգությունը: «Մենք կարծում ենք, որ Իսրայելը որպես պետություն պետք է ճանաչի այդ փաստը, բայց գոյություն ունի քաղաքականություն: Հայաստանում բնակվող հրեաները վրդովվել են, երբ Հայաստանում պարգևատրել են Իրանի նախագահին: Բայց կրկնում եմ, որ դա քաղաքականություն է: Որքան Իրանն է կարևոր Հայաստանի համար, այնքան Թուրքիան` Իսրայելի համար»,- ասել է Վարժապետյանը և հավելել, որ հավատում է, որ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին Իսրայելը կարող է ճանաչել այդ փաստը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---