Երևանի սբ.Աստվածածին եկեղեցու տարածքում 17-րդ դարի կարասներ են հայտնաբերվել20 ապրիլի 2011 - 11:03 AMT PanARMENIAN.Net - Երևանի կենտրոնում` սբ.Աստվածածին եկեղեցուն հարող տարածքում սկսված սբ.Աննայի հոգևոր համալիրի շինարարական աշխատանքների ժամանակ հայտնաբերվել են 16-17 դարին պատկանող կավե երեք կարասներ: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց աշխատանքների ընթացքին հետևող, Հայաստանի ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի փոխտնօրեն, հնագետ Գագիկ Սարգսյանը, կարասները ամբողջական չեն, և արդեն կոտրված են գտնվել: Ապրիլի 20-ին կարասները պետք է տարվեն Երևան քաղաքի պատմության թանգարան: Հնագետը նաև ավելացրեց, որ կարասները մեծ հնագիտական արժեք չեն ներկայացնում, սակայն վկայում են, որ եկեղեցու մոտ կարող էր լինել մառան: Այն հարցին, թե ինչի համար են նախատեսված եղել կարասները, հնագետը նշեց, որ դժվար է կոնկրետ ասել, բայց դրանք կարող են լինել գինու կամ ցորենի պահպանման կարասներ: Կարասները գտնվել են եկեղեցու 17 դարի կցակառույցի տակ: Գագիկ Սարգսյանը նաև հավելեց, որ դեռ շինարարական աշխատանքների ընթացքում կատարվող փորման աշխատանքները շարունակվում են, և դեռ այդքան խորը չի փորվել: Մոտ հինգ մետր պետք է կատարվեն փորման աշխատանքները, որի ընթացքում ավելի կոնկրետ կարելի է ասել, թե հնագիտական շերտերը ինչքանով են կարևոր: Բացի այս ամենից, ապրիլի 1-ին շինարարական աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է պատի մեջ կառուցված XVII դ. խաչքար, ինչպես նաև XVIIդ. պատնեշի բեկոր: Հայտնաբերվել է նաև 17-րդ դարի բազիլիկայի պատի մի դրվագ, այս բազիլիկան պայթեցվել է 1936 թվականին ստալինյան ռեպրեսիաների ժամանակ: Սակայն, Գագիկ Սարգսյանի խոսքով, չնայած հնագիտական գտածոներին, շինարարական աշխատանքները չեն դադարեցվելու, քանի որ առայժմ իսկական արժեք ներկայացնող որևէ արտեֆակտ չի հայտնաբերվել: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Օսկանյան. Արցախի հարցը փակված չէ Նա նշել է, որ Հայաստանն այսքան խոցելի է դարձել հիմնականում այն պատճառով, որ մենք կորցրել ենք Արցախը Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին առնչվող միջադեպով 1 անձի մեղադրանք է առաջադրվել Մյուսներն արգելանքից ազատ են արձակվել, քրեական հետապնդում չի հարուցվել Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի ԵԱ արծաթե մեդալակիր Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Քոչարյանից պահանջում են բռնագանձել 25 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, արժեթղթեր Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի |