Հայերը չեն կարող ուսումնասիրել թուրքական արխիվները, որովհետև չկան «օսմաներենի» մասնագետներ

Հայերը չեն կարող ուսումնասիրել թուրքական արխիվները, որովհետև չկան «օսմաներենի» մասնագետներ

PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային արխիվը բաց է բոլոր եվրոպացի, ամերիկացի ու թուրք հետազոտողների համար: Այդ մասին Երևանի մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը: Տնօրենը հայտնել է, որ 2000 թվականից ի վեր միայն 2 թուրք պատմաբան է այցելել արխվ և ուսումնասիրել ներկայացված փաստաթղթերը: Վիրաբյանն ասել է նաև, որ իր թուրք գործընկերը հրավիրել է իրեն այցելել Թուրքիայի ազգային արխիվ, սակայն, ըստ Վիրաբյանի, հայերը չեն կարող ուսումնասիրել թուրքական արխիվները, քանի որ Հայաստանում չկան «օսմանյան թուրքերենի» մասնագետներ

Վիրաբյանն ասել է, որ արխիվում պահվում է մոտ 10 հազար փաստաթուղթ, որոնք հիմնականում Հայոց ցեղասպանության ականատեսների վկայություններն ու հիշողություններն են: Նա հայտնեց նաև, որ փաստաթղթերի մեծ մասը մինչ 2015 թվականը հասանելի կլինի նաև Ինտերնետում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---