Քոչարյանների ընտանիք-«Ժամանակ» օրաթերթ գործով դատավճիռը կկայացվի մայիսի 5-ին20 ապրիլի 2011 - 17:27 AMT PanARMENIAN.Net - Քոչարյաններն ընդդեմ «Ժամանակ» օրաթերթի գործով դատավարության դատական նիստը տեղի ունեցավ Առաջին ատյանի դատարանում: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնեց «Ժամանակ» օրաթերթի շահերի ներկայացուցիչ Նիկոլայ Բաղդասարյանը, դատաքննության ընթացքում պաշտպանվող կողմը պնդեց, որ Քոչարյանների ընտանիքը չի ներկայացրել հայցադիմումն օրենքով սահմանված մեկամսյա ժամկետում, ուստի այն պետք է անվավեր ճանաչվի: «Մենք նաև նշեցինք, որ թերթի հրապարակումը չի պարունակում վիրավորանք և զրպարտություն, ինչպես հայտարարում է Քոչարյանների ընտանիքը: Եթե թերթը գրել է, որ Քոչարյանների ընտանիքն ինչ-որ կապեր ունի դեղագործական բիզնեսի հետ, դա զրպարտություն եւ վիրավորանք չէ»,- նշեց փաստաբանը: Նրա խոսքով, մեղադրող կողմը մատնացույց է անում, որ հրապարակման մեջ տեղ է գտել սխալ տեղեկատվություն, որը թերթի խմբագրությունը պատրաստակամություն է հայտնել ուղղել: «Սակայն նրանք բնավ շահագրգռված չեն դրանում`հրաժարվելով տվյալներ ներկայացնել, ինչն էլ անտրամաբանական է դարձնում Քոչարյանների պահանջը: Նրանց նպատակը ոչ թե հերքում տպագրելն է, այլ այն, որ թերթը ֆինանսական կորուստ ունենա»,- ասաց Բաղդասարյանը, հայտնելով, որ դատական հաջորդ նիստը տեղի կունենա մայիսի 5-ին, և այդ ժամանակ էլ դատարանը կհրապարակի վճիռը: Հիշեցնենք, որ Քոչարյանների ընտանիքը դատի էր տվել «Ժամանակ» օրաթերթը 2010 թվականի սեպտեմբերին հրապարակված նյութերի կապակցությամբ, որտեղ հրապարակման հեղինակը գրել էր, թե ՀՀ երկրորդ նախագահի տիկին Բելա Քոչարյանը կապ ունի դեղագործական բիզնեսի հետ, իսկ Սեդրակ Քոչարյանը` նախագահի ավագ որդին, ադամանդի հանքերի սեփականատեր է Հնդկաստանում: Զրպարտության և վիրավորանքի համար Քոչարյանների ընտանիքը թերթից պահանջում է 6 միլիոն դրամի չափով փոխհատուցում: Ուշագրավ Մյուսների կյանքին վտանգ չի սպառնում Վիրահատված պացիենտի վիճակը բավարար է գնահատվում
Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար Փրկարարները տարհանել են Արագած լեռան վրա մոլորված 13 իրանցու Ահազանգ է ստացվել, որ քաղաքացիները բարձրացել են Արագած լեռը և կապի դուրս չեն գալիս Փաշինյանը՝ Սունակին․ ՀՀ-ն ուզում է խորացնել գործակցությունը Մեծ Բրիտանիայի հետ Նա կարևորել է ՄԹ աջակցությունը Հայաստանում ընթացող լայնածավալ ժողովրդավարական բարեփոխումներին Խուզարկվում է gg տաքսի ծառայության գրասենյակը ՔԿ–ի –ց ասել են, որ քրեական վարույթ կա նախաձեռնված |