2007-ից genocide.am կայքն ունեցել է ավելի քան 400.000 այցելու

2007-ից genocide.am կայքն ունեցել է ավելի քան 400.000 այցելու

PanARMENIAN.Net - 2007-ին genocide.am կայքի բացումից ի վեր կայքն ունեցել է ավելի քան 400.000 այցելու: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը: Նրա խոսքերով, ինտերնետ ռեսուրսների և տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործումը թանգարան-ինստիտուտի գլխավոր ուղղություներից է: Այդ առումով նա նշել է, որ Հայոց ցեղասպանությանը նվիրված բոլոր կայքերից այդ կայքն ամենաշատ այցելություններն ունի: Դեմոյանը հաղորդել է, որ առաջիկայում կայքը հասանելի է լինելու նաև ֆրանսերեն և գերմաներեն լեզուներով:

Անդրադառնալով փետրվարին բացված Baku.am կայքին` Դեմոյանը նշել է, որ այդ կայք է այցելել ավելի քան 45.000 օգտագործող: Միաժամանակ, նա նշել է, որ կայքի բացման օրվանից ի վեր այն ենթարկվել է մի քանի հաքերային հարձակումների: Դեմոյանը գնահատել է այդ կայքը որպես Ադրբեջանի հակահայկական քարոզչության դեմ դիմակայության արդյունավետ գործիք: Հայկ Դեմոյանը նաև հաղորդել է, որ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը չի դադարեցնի աշխատանքը հակահայկական քարոզչության դեմ պայքարում:

«Աշխատելով այդ ուղղությամբ` մենք ղեկավարվում ենք շատ լավ սկզբունքով` երբեք նախօրոք չխոսել պլանների մասին»,- ասել է Դեմոյանը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---