Հայերը պետք է ամեն ինչ անեն, որպեսզի Թուրքիան ճանաչի Ցեղասպանությունը, ասել է 84-ամյա Արփինե Հայրապետյանը

Հայերը պետք է ամեն ինչ անեն, որպեսզի Թուրքիան ճանաչի Ցեղասպանությունը, ասել է 84-ամյա Արփինե Հայրապետյանը

PanARMENIAN.Net - «Հայերը պետք է ամեն ինչ անեն, որպեսզի Թուրքիան ճանաչի Ցեղասպանությունը»,- PanARMENIAN.Net ի թղթակցին հայտարարել է 84-ամյա Արփինե Հայրապետյանը Բեյրութից: Նրա խոսքերով, այդ նպատակին հասնելու համար հայերը պետք է բոլոր ջանքերը գործադրեն և Թուրքիայի վրա իրենց մշտական ճնշումով հասնեն իրենց ուզածին: Հայրապետյանը, չնայած իր պատկառելի տարիքին և վատ առողջական վիճակին, ինչի պատճառով ստիպված է եղել տեղաշարժվել հաշմանդամի սայլակով, որոշել է Հայաստան ժամանել և հարգել Ցեղասպանության զոհերի հիշատակը հենց ապրիլի24-ին: Նա նշել է, որ Հայաստանում եղել է 1975-ին և այցելել Ծիծեռնակաբերդ:

Արփինե Հայրապետյանը պատմել է, որ նրա ծնողները եղել են Ստամբուլից հարավ-արևմուտք գտնվող Ռոդոստրո բնակավայրից, սակայն նույնպես ցեղասպանության զոհ են դարձել, ու նրա տատիկը և պապիկը մահացել են Դեր Զորի անապատում: Նա նաև ցույց է տվել 1915-ի հունիսի 15ին կատարված լուսանկար, որում պատկերվել է նրա մոր ընտանիքը:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---