Հայաստանի ԱԳՆ. Բաքուն թույլ չի տալիս Բրայզային այցելել Ջուղա, որովհետև Ադրբեջանը թաքցնելու շատ բան ունի![]() 29 ապրիլի 2011 - 12:03 AMT PanARMENIAN.Net - Եթե ադրբեջանական իշխանությունները թույլ չեն տալիս Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզային այցելել Ջուղայի հայկական գերեզմանատուն, ապա դա նշանակում է, որ նրանք թաքցնելու բան ունեն: Այդ մասին Երևանում ընդլայնման և հարևանության քաղաքականության գծով եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը: «Հենց նույն պատճառով ահա արդեն 6 տարի ադրբեջանցիները թույլ չեն տալիս միջազգային կազմակերպություններին այցելել Նախիջևան: Դեռ 2005-ին մենք և միջազգային հանրությունն ականատես ենք դարձել, թե ինչպես է ադրբեջանական կողմը փորձել ոչ միայն ոչնչացնել Նախիջևանում հայկական մշակութային ժանագության հետքը, այլ նաև հայկական ներկայացության ոչ մի նշույլ չթողնել այդ տարածքում: Եվ հետո, նրանք ի՞նչ էին ասելու: Ասելու էին, որ Նոյի ժամանակներից ի վեր Նախիջևանը եղել է նրանց նախնիների հայրենիքը: Ո՞վ կհավատա նրանց: Նույնիսկ տոլմա պատրաստելու խոշոր մասնագետները չեն հավատա այդ պնդումներին»,- ասել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |