Հայաստանում մտադիր են մշակել հակահայկական քարոզչության դեմ պայքարի ռազմավարություն

Հայաստանում մտադիր են մշակել հակահայկական քարոզչության դեմ պայքարի ռազմավարություն

PanARMENIAN.Net - Մայիսի 4-ին Հայաստանի ՊՆ-ին կից հանրային խորհրդի նախաձեռնությամբ մեկնարկել է եռօրյա «Պատմություն և մշակույթ. ստի ու ոտնձգությունների դեմ» գիտաժողովը: Ինչպես միջոցառման ընթացքում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, նման քննարկումները կարևոր են և անհրաժեշտ: «Ես գտնում եմ, որ տեղեկատվական պատերազմում մեր պարտավորությունն ու գերխնդիրն է հաղթել հոգևոր և մշակութային ճակատում»,-ասել է նա: Նախարարը մասնավորապես նշել է, որ մինչ օրս Ադրբեջանը, չունենալով սեփական պատմություն ու մշակույթ, փորձում է յուրացնել հայկական մշակույթը, ամենուր ստեր տարածելով: Ըստ նրա, ցույց տալու համար միջազգային հանրությանը իրողությունը, մենք պետք է նման գիտաժողովներ անցկացնենք: Սեյրան Օհանյանը նաև հույս է հայտնել, որ քննարկումների արդյունքում կձևավորվի համապատասխան քաղաքականություն և հակահայկական քարոզչության դեմ պայքարի ռազմավարություն: Ըստ Օհանյանի, նման միջոցառումները կնպաստեն նաև համագործակցության զարգացմանը պաշտպանության, մշակույթի ու կրթության նախարարությունների և այլ կառույցների միջև:

 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---