Ալեքսանդր Իսկանդարյան. Բրայզան մոռացել է հակամարտությունների կարգավորման երրորդ սկզբունքի մասին 4 մայիսի 2011 - 13:10 AMT PanARMENIAN.Net - Վերջին տարիներին իրոք ղարաբաղյան կարգավորման շուրջ բանակցություններն ընթանում են այն կարգախոսով, թե պետք է հաշվի առնվեն միջազգային իրավունքի բոլոր սկզբունքները, որոնք վերաբերում են նման իրավիճակներին: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտարարել Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Միևնույն ժամանակ, մեկնաբանելով Ադրբեջանում ԱՄՆ դեսպան, ԵԱՀԿ ՄԽ նախկին համանախագահ Մեթյու Բրայզայի վերջին հայտարարությունը, Իսկանդարյանն ասել է. «Ես չգիտեմ, դա լրագրողի բացթողումն է թե Բրայզան մոռացել է կարգավորման երրորդ սկզբունքի մասին՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում: Բաքվում ԱՄՆ դեսպան Բրայզան հայտարարել է, որ միջնորդների առաջարկներում հաշվի են առնված տարածքային ամբողջականության ու ժողովրդների ինքնորոշման սկզբունքները: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |