Լիտվայի նախագահը հիշեցնում է Բաքվին` աշխարհը երբեք չի սատարի ԼՂ հակամարտության ռազմական լուծմանը

Լիտվայի նախագահը հիշեցնում է Բաքվին` աշխարհը երբեք չի սատարի ԼՂ հակամարտության ռազմական լուծմանը

PanARMENIAN.Net - Միջազգային հանրությունը երբեք չի սատարի Հարավային Կովկասում հակամարտությունների ռազմական լուծմանը: Այդ մասին Երևանում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտնել է Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն:

«Միջազգային հանրության և մասնավորապես` ԵԱՀԿ հիմնական նպատակը տարածաշրջանային հակամարտությունների խաղաղ կարգավորումն է: Միջազգային կազմակերպությունները երբեք չեն սատարի այդ խնդիրների ռազմական լուծմանը: Հենց այդ էի ես ասում տարածաշրջանի բոլոր երեք երկրներում իմ այցերի ժամանակ»,- ասել է Լիտվայի նախագահը:

Նրա խոսքով, Հայաստանը կարևոր է Լիտվայի համար` որպես տարածաշրջանում կայունացնող գործոն հանդես եկող երկիր: Ինչպես նշել է Դալյա Գրիբաուսկայտեն, չնայած ծանր պատմական անցյալին, հայ ժողովուրդն ի վիճակի է խաղաղ ճանապարհով լուծել խնդիրները:

Լիտվայի նախագահն առանձնապես ընդգծել է, որ Լիտվան ԵԱՀԿ-ում նախագահության շրջանակներում կանի ամեն ինչ հակամարտության կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման համար:

9  04.05.11 - Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն ՀՀ նախագահի նստավայրում
4  04.05.11 - Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեի ժամանումը Հայաստան
 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---