Հայկ Դեմոյան. Խոսելով որևէ ցեղասպանության մասին` հարկավոր է ձեռնպահ մնալ բացառիկությունից![]() 4 մայիսի 2011 - 17:32 AMT PanARMENIAN.Net - Խոսելով որևէ ցեղասպանության մասին` հարկավոր է ձեռնպահ մնալ բացառիկությունից: Այդ մասին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում Հոլոքոստի զոհերի հիշատակին նվիրված միջոցառման շրջանակներում հայտնել է թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը: Նրա խոսքով, նման երևույթը շատերի մոտ է դիտվում: «Ցանկացած ցեղասպանություն, անկախ զոհերի քանակից և հետևանքներից, չի կարող համեմատվել այլ ցեղասպանությունների հետ»,- ասել է նա: Ընդ որում` նա նկատել է, որ պաշտոնական Իսրայելի և հրեական գիտական շրջանակների կողմից Հայոց ցեղասպանության փաստի ժխտումը ծայրահեղություն է և անընդունելի է Հայաստանի համար: Դեմոյանը մատնանշել է նաև, որ որոշ մարդիկ գիտելիքների բացակայությունը հատուցում են ռասիստական հայտարարություններով: «Այժմ ամբողջ աշխարհում բավական արդիական է որևէ մեկին հակասեմիտականության մեջ մեղադրելը»,- ասել է նա` ավելացնելով, որ հայերը չպետք է ծայրահեղականության ենթարկվեն: «Մենք չպետք է թույլ տանք, որպեսզի ԱՄՆ Պետքարտուղարության կամ որևէ այլ, օրինակ` եվրոպական կառույցի որևէ զեկույցում Հայաստանին` որպես պետության մեղադրեն հակասեմիտականության մեջ»,- ասել է Հայկ Դեմոյանը` ավելացնելով, որ ցանկացած հարցին հարկավոր է գիտական մոտեցում ցուցաբերել: ![]() ![]() Մյուսների կյանքին վտանգ չի սպառնում Վիրահատված պացիենտի վիճակը բավարար է գնահատվում
Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |