Երևանն ափսոսում է, որ Բալթյան երկրների համագործակցության օրինակն անհնար է կիրառել Հարավային Կովկասում

Երևանն ափսոսում է, որ Բալթյան երկրների համագործակցության օրինակն անհնար է կիրառել Հարավային Կովկասում

PanARMENIAN.Net - Հայաստանի եվրաինտեգրման գործընթացում Լիտվայի աջակցությունը կարևոր է պաշտոնական Երևանի համար: Այդ մասին Երևանում Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտնել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Խոսելով Բալթյան երկրների հաջող համագործակցության մասին` ՀՀ նախագահն ափսոսանքով է նշել, որ նման համագործակցությունն անհնար է Հարավային Կովկասում, որովհետև Ադրբեջանը նոր բաժանարար գծեր է անցկացնում տարածաշրջանում:

Խոսելով Հայաստանի և Լիտվայի փոխհարաբերությունների մասին` ՀՀ նախագահը հայտնել է, որ երկու պետությունների անկախության հռչակումից հետո հայ-լիտովյան հարաբերությունները դինամիկ են զարգանում: «Հայաստանը Լիտվային դիտարկում է որպես բարեկամական երկիր և որպես գործընկեր: Մեր երկխոսությունն ընդլայնվում է` ներգրավելով նորանոր ոլորտներ»,- ասել է Հայաստանի նախագահը:

Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Լիտվային` վերջինիս խորհրդարանում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար` նշելով, որ դեռևս XIX դարի վերջին լիտովյան ժողովուրդն արձագանքել է Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածին:

9  04.05.11 - Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն ՀՀ նախագահի նստավայրում
 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---