Լեհաստանի դեսպանը նպատակահարմար չի գտնում ղարաբաղյան հակամարտության համար նոր ձևաչափերի որոնումը12 մայիսի 2011 - 12:05 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել փոխզիջումների և երկու կողմերի բարի կամքի դրսևորման միջոցով: Երևանում մամլո ասուլիսում նման կարծիք է հայտնել Հայաստանում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին: Նրա խոսքերով, այսօր նպատակահարմար չէ նոր ձևաչափեր որոնել հակամարտության կարգավորման համար, քանի որ այդ խնդրի համար արդեն գոյություն ունի ԵԱՀԿ Մինսկի խումբը: Բացի դրանից, Զդիսլավ Ռաչինսկին ընդգծել է, որ տարածաշրջանային խնդիրներն արգելակում են ԵՄ «Արևելյան գործընկերություն» նախաձեռնության իրագործումը: Լեհ դիվանագետի խոսքերով, տարածաշրջանի զարգացումը և բարգավաճումը հնարավոր է միայն Հարավային Կովկասի պետությունների հաջող համագործակցության դեպքում: Այդ առումով նա նշել է, որ փակ սահմանները և հակամարտության առկայությունը հարված են հասցնում Հայաստանի տնտեսությանը: Դրա լուծումը բխում է Հայաստանի շահերից»,- հայտարարել է Ռաչինսկին: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Հունգարիայի ԱԳ նախարար. Պատրաստվում ենք ՀՀ և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման երկխոսությունը սկսել Հուլիսի 1-ից Հունգարիան է ստանձնում ԵՄ նախագահությունը ՀՀ նախագահն ԱՄՆ է մեկնում Նա աշխատանքային այցով կլինի Կալիֆորնիայում |