Արամ Սարգսյանն առաջարկում է փոխել ԵԱՀԿ ՄԽ մանդատը![]() 19 մայիսի 2011 - 14:13 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում առաջխաղացման համար նպատակահարմար կլիներ գումարել նոր Մինսկի խաղաղ կոնֆերանս ԵԱՀԿ շրջանակներում: Այդ մասին Երևանում ընթացող «ՀԱՊԿՆ-ն ու Հարավային Կովկասը. Խաղաղության ու անվտանգության հեռանկարները տարածաշրջանում» միջազգային խորհրդաժողովում հայտարարել է «Քաղաքակրթությունների երկխոսություն» համաշխարհային հասարակական համաժողովի Միջազգային համակարգող կոմիտեի անդամ Արամ Սարգսյանը: Ըստ նրա, հարցի քաղաքական լուծումը հեռանկար չունի մեկ պարզ պատճառով: «Արցախյան խնդրի գլխավոր ասպեկտի՝ ԼՂՀ անկախության իրավական ճանաչման հարցում կողմերը գտնվում են տարբեր բևեռներում և ոչ ոք չի ցանկանում այդ հարցում փոխզիջման գնալ: Ուստի, մենք ենթադրում ենք, որ ԵԱՀԿ նոր Մինսկի խաղաղ կոնֆերանսը կկարողանար քննարկել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մանդատում փոփոխությունների կատարման հարցը` լիազորելով նրանց լուծել խնդիրը կարգավորման բոլոր հնարավոր տարբերակներով՝ իրավական, քաղաքական, տնտեսական ինտեգրման, ստատուս-կվոյի պահպանման, բացառելով միայն ռազմական ուղին»,-ասել է Սարգսյանը: Նա գտնում է, որ համանախագահների մանդատին նոր բովանդակություն հաղորդելը միակ լուծումն է, որը թույլ է տալիս վերջնականապես կարգավորել ոչ թե հակամարտությունը, այլ խնդիրն ամբողջությամբ՝ հիմք ընդունելով միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները: «Ոչ թե ձևաչափն է պետք փոխել, այլ մանդատը: Ինչ վերաբերում է հակամարտության գոտում միջազգային խաղաղապահներին, ապա պետք չէ մոռանալ, որ Իրանը 104 կմ սահման ունի ԼՂՀ-ի հետ և չի հանդուրժի «երկնագույն սաղավարտների» ներկայությունը»,-ասել է Արամ Սարգսյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |