Թուրքիան ու Ադրբեջանը նախապատրաստում են մեսխեթցի թուրքերի վերադարձը Ջավախք, հայտարարել է Թորոսյանը

Թուրքիան ու Ադրբեջանը նախապատրաստում են մեսխեթցի թուրքերի վերադարձը Ջավախք, հայտարարել է Թորոսյանը

PanARMENIAN.Net - Թուրքական գործոնը գնալով ակտիվանում է Ջավախքում, հայտարարել է «Ջավախք» հայրենակցական միության ղեկավար, ՀՀ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը: Ըստ նրա, այսօր թուրքական և ադրբեջանական ընկերություններն ակտիվորեն ներգրավված են տարածաշրջանում ճանապարհաշինության մեջ, բացի այդ, նրանք հողամասեր են գնում Ջավախքում, ապահովելու համար մեսխեթցի թուրքերի վերադարձը տարածաշրջան: Շիրակ Թորոսյանը հայտարարել է, որ առաջիկայում նախատեսվում է շուրջ 13 հազար մեսխեթցի թուրքերի վերադարձը, ինչը պետք է մտահոգի ոչ միայն Ջավախքի հայերին, այլ նաև վրացիներին: Նա նշել է նաև, որ մի կողմից Թուրքիան ու Ադրբեջանը բնակեցնում են տարածաշրջանը թուրքերով, մյուս կողմից, անուղղակիորեն զգուշացնում են Վրաստանի իշխանություններին, որ Ջավախքը կարող է կտրվել Վրաստանից: Ստացվում է, որ թուրքերն ու ադրբեջանցիները հակահայկական քարոզչություն են վարում Վրաստանում և միաժամանակ նկրտումներ ունեն Ջավախքի հարցում:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---