Լևոն Տեր-Պետրոսյանը չափազանցնում է ՀՅԴ մտավախությունները ՀԱԿ-իշխանություններ երկխոսության վերաբերյալ![]() 6 հունիսի 2011 - 13:51 AMT PanARMENIAN.Net - Քաղաքական ուժերի միջև երկխոսությունը ճիշտ գործընթաց է: ՀՅ Դաշնակցությունը ողջունում է իշխանությունների և ՀԱԿ-ի միջև երկխոսությունը: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսոմ հաղորդել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը: «Արդեն սկսել են նկատվել այդ երկխոսության արդյունքները:Իշխանությունները և ՀԱԿ-ը համատեղ հարձակում են սկսել Դաշնակցուիթյան վրա, ինչը մենք ողջունում ենք: Ցանկանում եմ նշել, որ ՀԱԿ առաջնորդն արհեստականորեն չափազանցնում է ՀՅԴ մտավախությունները ՀԱԿ-իշխանություններ երկխոսության վերաբերյալ»,- ասել է Հովհաննիսյանը: Անդրադառնալով իշխանությունների և ՀԱԿ-ի միջև բանակցություններին` Հովհաննիսյանը նշել է, որ այդ գործընթացում կա նաև դրական կողմ: «Վերջապես Հայաստանում սկսվում է գաղափարական պայքար: Այս ողջ ընթացքում Դաշնակցությունն ունեցել է միայն մեկ գաղափարական ընդդիմախոս` ՀՀ կառավարությունը»,- ասել է նա: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |