Լյուդմիլա Սարգսյան. ՀԱԿ-ը պատասխան է ակնկալում նախագահ Սարգսյանից, այլ ոչ թե ՀՀԿ-ից![]() 7 հունիսի 2011 - 14:21 AMT PanARMENIAN.Net - Հայ ազգային կոնգրեսն ապագա բանակցությունների համար պատվիրակութուն ձևավորելու մասին հարցի պատասխանն է ակնկալում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանից, այլ ոչ թե Հանրապետական կուսակցությունից: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է ՀԱԿ անդամ, Սոցիալ-դեմոկրատական «Հնչակյան» կուսակցության ղեկավար Լյուդմիլա Սարգսյանը: Նրա խոսքերով, ՀՀԿ ներկայացուցիչների հայտարարությունները, որ նման պատվիրակություն չի լինի, վկայում են նրա շարքերում խուճապի մասին: Սարգսյանը նաև հայտարարել է, որ ՀԱԿ-ը երկար չի սպասելու այդ հարցի պատասխանին և թույլ չի տա իշխանություններին «ձգձգել ժամանակը»: Սարգսյանը սպառնացել է, որ ՀԱԿ-ի հետ բանակցելուց իշխանությունների հրաժարվելու դեպքում երկրում հնարավոր են հեղափոխական զարգացումներ: Հայկական ընդդիմությունը` ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, որն իր թեկնածությունն էր առաջադրել 2008թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների ժամանակ և պարտվեց Սերժ Սարգսյանին, փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում հանրահավաքներ էր անցկացնում` իր դժգոհությունն արտահայտելով քվեարկության արդյունքների կապակցությամբ: Բողոքի ցույցերը մարտի 1-2-ին անկարգությունների և ոստիկանության հետ ցուցարարների բախումների վերածվեցին: Գլխավոր դատախազության տվյալներով, տուժեց մոտ 200 մարդ, տասը զոհվեցին, իսկ բերման ենթարկվեց ավելի քան 100 մարդ: ՀՀ նախագահը դիմել էր Ազգային ժողով` առաջարկելով համաներում հայտարարել Հայաստանի անկախության 20-ամյակի կապակցությամբ: Նախագահի առաջարկը հիմնված էր Հայաստանի Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և «Ազգային Ժողովի կանոնադրության մասին» օրենքի 90-րդ հոդվածի վրա: Մայիսի 26-ին Հայաստանի խորհրդարանն ընդունեց համաներման հայտարարման մասին ՀՀ նախագահի առաջարկը: Պատգամավորները 91 «կողմ» ձայներով այդ առաջարկի օգտին քվեարկեցին: «Դեմ» քվեարկող չէր եղել: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |