Facebook-ը փոխու՞մ է իր արտաքին տեսքը![]() 10 հունիսի 2011 - 17:38 AMT PanARMENIAN.Net - Facebook սոցիալական ցանցը գնել է Sofa ընկերությունը, որը զբաղվում է ծրագրային ապահովման նախագծմամբ (Software Design): Այս մասին հաղորդում է TechCrunch-ը։ Հոլանդական այս ընկերությունը հիմնադրվել է 2006-ին և հայտնի է իր Mac համակարգի համար մշակած ծրագրերով և էլ.կառավարման արտադրանքով։ Այժմ նրանց թիմը միանում է Facebook-ին։ Նրանք նախագծում են icon-ներ, մի շարք հայտնի ծրագրերի ինտերֆեյսեր և այլն։ Facebook-ի նախագծման տնօրեն Քեյթ Արոնովիցն ասել է. «Որքան մենք նրանց շատ ենք ճանաչում, այնքան մենք ավելի ենք հասկանում, որ նրանց՝ փոքր թիմերով աշխատելու ձգտումը համընկնում է մեր աշխատելաոճին։ Մենք անհմաբեր սպասում ենք նրանց թիմին»։ Իսկ Sofa ընկերությունն իր բլոգում գրել էր. «Facebook-ը լի է տաղանդներով։ Մեր ընկերության թիմը Ամստերդամից տեղափոխվելու է Պալո Ալտո։ Մենք որոշակիորեն բերելու ենք հոլանդական մշակույթի տարրեր Facebook»։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |